Հայաստանի Գոլֆի ասոցացիան ամփոփեց 2015 տարին
- Posted by Gfadmin
- 0 Comment(s)
Հայաստանի Գոլֆի ասոցիացիան ամփոփեց տարին ներկայացնելով իրականացված ծրագրերը ինչպես նաև խոսվեց առաջիկա ծրագրերի և նախատեսված փոփոխությունների մասին: Հայաստանում Գոլֆի ասոցացիան հիմնադրվել է 2012 թվականին,նպատակաուղված լինելով Հայաստանում գոլֆ մարզաձևի զարգացմանը: 2015 թվականի նոյեմբերին Երևանի քաղաքապետարանի և Արարատ Գոլֆ ակումբի հետ միասին կազմակերպվեց «Երևան Գավաթ 2015» սիրողական գոլֆի մրցաշարը,որը իր շուրջը համախմբեց մարզաձևի սիրահարներին: Հատկանշական էր նաև «Կովկասի գավաթի» առաջնությունը Հայաստանի և Վրաստանի հավաքականների միջև,որը խթանեց տարածաշրջանում գոլֆ մարզաձևի զարգացմանը:Հիմնադրվեց նաև գոլֆի դպրոց երեխաների համար,քանի որ նրանց ներգրավումը չափազանց կարևոր է հետագա հաջողություններում: Կարևոր իրադարձությունների շարքում նաև առաջին անգամ այս մարզաձևի ընդգրկումն էր Համահայկական 6-րդ խաղերում:





