ԳՈԼՖԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԱՎԱԹԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
- Posted by Gfadmin
- 0 Comment(s)
Ավարտվեց երկօրյա /30.04-01.05/ գոլֆի դասընթացները կազմակերպված Հայաստանի ազգային գոլֆի Ասոցւացիայի կողմից, որին աջակցեց Եվրոպայի գոլֆի մարզիչների ֆեդերացիայի պրոֆեսիոնալ մարզիչ` պարոն Վոլտեր Վիտին: Վերապատրաստվեցին սկսնակ և փորցառու` թվով 25 մարզիկներ:
Դասընթացները միտված էին մասնակիցներն նախապատրաստելու առաջիկա «Դիվանագիտական Գավաթ» գոլֆ մրցաշարին, որը կանցկացվի Հայաստանում առաջին անգամ: Մրցաշարը տեղի կունենա 08.05.2016-ին Արարատ գոլֆ ակումբի մարզադաշտում:
Կմասնակցեն ԱՄՆ, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Չեխիայի, Լեհաստանի, Բրազիլիայի, Միացյալ Էմիրությունների, Հնդկաստանի դեսպանատների թիմերը: Իրենց մասնակցությունը կբերեն նաև այլ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
«Դիվանագիտական Գավաթ» մրցաշարը նպատակ ունի խթանել Հայաստանում գոլֆ մարզաձևի զարգացմանն ու մասսայականացմանը:









