05
Oct
Գոլֆի Դպրոցի Պարապմունքը Սպենսեր Հենդերսոնի Հետ
- Posted by Gfadmin
- 0 Comment(s)
Հայաստանի Ազգային գոլֆի ասոցիացիայի (ՀԱԳԱ) ջանքերով և Շոտլանդիայի R&A հեղինակավոր գոլֆի ասոցիացիայի հովանավորությամբ առաջին անգամ Հայաստանում կազմակերպվեց երեխաների համար գոլֆի դասընթացներ։ Ծրագրի նպատակն է խթանել և մասսայականացնել գոլֆ մարզաձևը։ Սույն թվականի հոկլտեմբերի 5-ին պարապմունքներ անցկացվեցին թիվ 71 հիմնական դպրոցի 3-րդ, 4-րդ եւ 5-րդ դասարանների աշակերտների համար։ Դասընթացներին ընդգրկված էին 80 երեխա: ՀԱԳԱ-ի ղեկավարությունը շնորհակալություն է հայտնում Ալիսոն Ուայթին և Սպենսեր Հենդերսոնին ծրագիրը իրականացնելու համար։







