Գոլֆ խաղալու հերթը փոքրիկներինն է
- Posted by Gfadmin
- 0 Comment(s)
Հոկտեմբերի 31-ին Վահագն Հովնանյանի ‹‹Արարատ գոլֆ ›› ակումբում Կ.Զարյանի անվան 117 դպրոցի 2-րդ դասարանի 6-7 տարեկան երեխաների հերթական գոլֆի պարապմունքն էր: Հայաստանի գոլֆի ասոցիացիայի գլխավոր մարզիչ Կարեն Հովհաննիսյանի նախաձեռնությամբ անց է կացվում մի ծրագիր, որի շրջանակներում երեխաները ծանոթանում են այս մարզաձևին, անցնում մի շարք ֆիզիկական պատրաստության վարժություններ, սովորում խաղի կանոնները, դիրքը և ճիշտ հարվածելու ձևը: Երեխաները ջանասիրությամբ և մեծ ոգևորությամբ էին անում այդ ամենը՝ հարվածում այնուհետ վազում իրենց գնդակի հետևից և շտապում դիրքավորվել հաջորդ հարվածը կատարելու համար:
-Նման ծրագիր առաջին անգամ է անցկացվում Հայաստանում, նպատակ կա մոտ ապագայում բացել գոլֆի դպրոց, որի համար էլ հիմա երեխաներին նախապատրաստում ենք, տալով որոշակի գիտելիքներ այս մարզաձևի մասին, փորձը ցույց է տալիս, որ շատերն են հետաքրքրված այս մարզաձևով և ավելի ողջունելի է երբ երեխաներն են ցուցաբերում հետաքրքրություն, նշեց Կարեն Հովհաննիսյանը:
Պարապմունքին անակնկալ կերպով ներկա էր նաև Վահագն Հովնանյանը, Արարատ գոլֆ ակումբի հինադիր նախագահը, ով դեռևս 2005թ.-ին հիմնել էր գոլֆի ակումբր Հայաստանում: Նա սիրով ողջունեց անցկացվող ծրագիրը և երեխներին և ասաց, որ կարևորում է այս մարզաձևը և նրա հետ կապված բոլոր միջոցառումները և չափազանց ուրախալի է, երբ հավաքվել են այսքան երեխաներ, ովքեր ցանկություն ունեն զբաղվել այս մարզաձևով, քանի, որ նպատակ կա Հայաստանում զարգացնել գոլֆը, իսկ դրա համար ի՞նչ է հարկավոր, իհարկե մարդիկ ովքեր կզբաղվեն և անդավաճան կմնան այս մարզաձևին:
Հեղինակ Վերոնիկա Ավետիսյան
