Վահագնի Օփեն 2016» գոլֆի սիրողական մրցաշար
- Posted by Gfadmin
- 0 Comment(s)
Սկսած 2012 թվականից Հայաստանի ազգային գոլֆի ասոցիացիան Արարատ գոլֆ ակումբի հետ համատեղ գոլֆի խաղաշրջանի բացումը սկսում է «Վահագնի Օփեն» սիրողական մրցաշարով:
Եվ ահա ապրլի 17-ին հերթական գոլֆի խաղաշրջանի բացումը նվիրված էր գոլֆի լեգենդ և Հայաստանի գոլֆ մարզաձևի հիմնադիր՝ Վահագն Հովնանյանի հիշատակին: Մրցաշարի բացմանը ներկա էին «Հայջրմուղկոյուղ» ընկերության գլխավոր տնօրեն՝ պարոն Պատրիկ Լորենը,
«ՍԱՈՒՂ» ընկերություն Միջազգային կապերի բաժնի պետ՝ պարոն Պատրիկ Ալլանոն, Հայաստանում չեխիայի դեսպան՝ պարոն Պետր Միկիսկան, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ՝ պարոն Յուրի Մամիկոնյանը, Երևանի թենիսի և բադմինտոնի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն՝ պարոն Սամվել Ստեփանըանը և այլ պաշտոնատար հյուրեր և գործարարներ:
Մրցաշարի բացման խոսքով հանդես եկան Շանթ և Նինա Հովնանյանները: Այնուհետև ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախում զոհված հայ զինծառայողների հիշատակը:
Միջոցառմանը հրավիրված էր որպես հատուկ հյուր Եվրոպայի գոլֆի մարզիչների ֆեդերացիայի անդամ, պրոֆեսիոնալ մարզիչ՝ պարոն Վոլտեր Վիտին: Նա Հայաստանի գոլֆի ասոցիացիայի հետ համատեղ կկազմակերպի երկօրյա գոլֆի մարզման դասընթացներ գոլֆի մարզադպրոցի սաների և սկսնակ գոլֆիստների համար:
«Հայջրմուղկոյուղ» և «ՍԱՈՒՂ» ընկերությունները մարզադպրոցի սաներին նվիրեցին գոլֆի մանկական մականներ: Այնուհետև «Վահագնի Օփեն» մրցաշարին մասնակցեցին 20 գոլֆիստներ 2 ենթախմբերով: Մրցակցային խաղում I ենթախմբում 1-ին տեղը գրավեց Նուշիկ Գեվորգյանը, 2-րդ տեղում էր Պատրիկ Ալլանոն, իսկ 3-րդ մրցակցային տեղում՝ Բրյուս Մացկինը: II ենթախմբի հաղթողներն էին Ալյոշա Ալեքսանյանը, Արմենուհի Մկրտչյանը և Քրիստիան Դե Նաթեյլը:
Մասնակիցները բաժանվեցին նորից հանդիպելու ակնկալիքներով: Նախատեսված էր «Դիպլոմատիկ Քափ» մրցաշարը կազմակերպել մայիսի ութին, որը կկայանա Արարատ գոլֆ ակումբում:









