Հայաստանի և Վրաստանի գոլֆի հավաքականները առաջին անգամ կպայքարեն Կովկասի գավաթի տիտղոսակրի համար:
- Posted by Gfadmin
- 0 Comment(s)
Հայաստանի և Վրաստանի գոլֆի հավաքականները առաջին անգամ կպայքարեն Կովկասի գավաթի համար, որը տեղի կունենա Վրաստանում մայիսի 23-24-ը, – ասել է «Նովոստի-Արմենիա» գործակալությանը Հայաստանի ազգային գոլֆ ասոցիացիայի գլխավոր քարտուղար եւ գլխավոր մարզիչ Կարեն Հովհաննիսյանը:
Սա թիմային մրցապայքար է, որտեղ յուրաքանչյուր թիմ պետք է լինի բաղկացած 8 խաղացողներից, որի ձեւաչափը ընդորինակվել է «Ryder Cup» մրցաշարից, որտեղ Ամերիկայի հավաքական թիմը խաղում իդեմ Եվրոպայի հավաքական թմի դեմ: Մենք էլ արդեն ունենք այս Կովկասի գավաթը, – ասել է Հովհաննիսյանը: «Սա նոր նախագիծ է, որի նպատակն է զարգացնել գոլֆը տարածաշրջանում . Ի դեպ, գոլֆի ակումբը Վրաստանում բացվել է միայն անցյալ տարի , իսկ Հայաստանում այն գոյություն ունի 2005 թ.-ից , եւ այս տարի արդեն 10-րդ տարին է », – ասել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը, ով անձամբ մասնակցելու է խաղին , որպես թիմի ավագ:
